Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Լավատեսներին դեղն ավելի լավ է օգնում. 1in.am

Լավատեսներին դեղն ավելի լավ է օգնում. 1in.am

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսությամբ կարելի է բարձրացնել դեղերի ազդեցության արդյունավետությունը: Միաժամանակ հոռետեսորեն տրամադրված լինելը կարող է դա նվազեցնել, հայտնում է newsyou.info-ն:

Գերմանացի և բրիտանացի գիտնականներն օգտագործել են առողջ մարդկանց խմբում ուղեղի սքանավորում, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես են դրական կամ բացասական սպասումներն արտացոլվում ուղեղի գործունեության վրա:

Հետազոտողներն օգտագործել են ջերմության աղբյուր, որպեսզի ցավ պատճառեն կամավորներին և սքանավորեն նրանց ուղեղն այդ ժամանակ:

Փորձին մասնակցել է 22 մարդ: Նրանց առաջարկել են գնահատել իրենց ցավը մինչև 100 բալային համակարգում:

Գիտնականները եզրակացրել են՝ սպասումը, որ ցավազրկողը արդյունավետ կլինի, կրկնապատկել է դեղի ազդեցությունը, իսկ բացասական տրամադրվածությունն այն նվազեցրել է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. you-journal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ